Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին:

«Ատոմակայանի սարկոֆագը վնասվել է։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, և դրան անընդհատ հետևում են», – գրել է նա սոցիալական ցանցում՝ հավելելով, որ նախնական գնահատականներով՝ վնասներն էական են:

Զելենսկին հայտնել է, որ խոսքը սարկոֆագի մասին է, որը Ուկրաինան կառուցել է այլ երկրների հետ համագործակցությամբ։ Այն կանգնեցվել է հին «թաքստոց» օբյեկտի վրա, որը մեկուսացնում է 1986 թվականին պայթյունի հետևանքով ավերված չորրորդ բլոկը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նոր սարկոֆագի շինարարության ավարտից հետո ասել էր, որ այն պետք է 100 տարի ծառայի և կոչված է ապահովելու շրջակա միջավայրի պաշտպանությունը ռադիոակտիվ նյութերի հետագա ներթափանցումից:

«Աշխարհում միակ երկիրը, որը հարձակվում է նման օբյեկտների վրա, պատերազմ է մղում՝ չմտածելով հետևանքների մասին, այսօրվա Ռուսաստանն է», – նշել է Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով