Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը:

«Պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվեցին, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», – ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլից հայտնել են նաև, երկու երկրների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատժամիջոցների մասին քննարկում չի եղել։

Դիմտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է խումբ ստեղծել՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ համար, այդ թվում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նա նշել էլ, որ կազմի վերաբերյալ որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Ռուսաստանի պաշտոնակցի հետ զրույցից հետո ընդգծել էր, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով