ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Ինչպես հայտնել էինք, կողմ է քվեարկել միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագիծ ներկայացնելու օրակարգով։ Սահմանված ժամկետում նախաձեռնության անդամները անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն, ինչից հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը, որի կողմից հաստատվելուց հետո քննարկման էր դրվել խորհրդարանում։ 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով