Հորդանանի թագավորը դեմ է պաղեստինցիների վերաբնակեցմանը |1lurer.am|

1lurer.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից պաղեստինցիների վերաբնակեցմանը Հորդանան և հարևան արաբական երկրներ։ «Սա արաբական երկրների միասնական դիրքորոշումն է»,- ընդգծել է թագավորը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ծրագրերը Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ՝ Աբդալլահ Երկրորդ թագավորը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման միակ ճանապարհն, իր կարծիքով, «արդար խաղաղությունն է՝ հիմնված երկու պետության լուծման վրա»:

Նա  ընդգծել է, որ իր համար «առաջնահերթությունը Հորդանանն է, նրա կայունությունը և հորդանանցիների բարեկեցությունը» ու հավելել, որ «մենք պետք է հաշվի առնենք Միացյալ Նահանգների, տարածաշրջանի մարդկանց, հատկապես իմ ժողովրդի՝ Հորդանանի ժողովրդի լավագույն շահերը»:

NBC-ի փոխանցմամբ՝ թագավորը Թրամփին ասել է, որ կարող է Գազայից 2000 պաղեստինցի երեխայի ընդունել, որոնք ծանր հիվանդ են։

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր Գազայի հատվածի, նրա բնորոշմամբ «քանդման հարթակի» բնակչությանը վերաբնակեցնել այլ երկրներ, այդ թվում՝ Հորդանան և Եգիպտոս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով