Ալեն Սիմոնյանը թող բարձրանա գաղտնի բաժին, ծանոթանա, թե Արցախում քանի զինծառայող է, մի քանի օր հաց չկերած, պատվով մարտ մղել ու նահատակվել. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցում կոչ է արել արցախցիներին՝ ասելով՝ մնայիք, կռվեիք: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտայի բարձրանալ գաղտնի բաժին, այնտեղից ուզել 2023թ-ի սեպտեմբերի 19-20-ի զոհերի ցանկը, որը ՊՆ-ն, զորամաս առ զորամաս, ինձ ուղարկել է՝ գաղտնի գրությամբ: Թող Ալեն Սիմոնյանը տեսնի, որ 150-ից ավելի զինծառայող, կամավոր, աշխարհազորային, մի քանի օր հաց չկերած, պատվով, կենաց մահու մարտ են մղել ու նահատկվել Արցախում»,- ասաց Մանուկյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով