Փեզեշքիան. ԱՄՆ առաջնորդը ցանկանում է Իրանին «ծնկի բերել» |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի առաջնորդը ցանկանում է Իրանին «ծնկի բերել»:

«Թրամփն ասում է՝ «մենք ուզում ենք խոսել (Իրանի հետ)», (այնուհետև) ստորագրում հուշագիր իր բոլոր դավադրություններով, որպեսզի մեր հեղափոխությունը ծնկի բերի»,- հայտարարել է նախագահ Փեզեշքիանը։

Սպիտակ տան ղեկավարն անցած շաբաթ «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը» վերականգնելու մասին հրամանագիր է ստորագրել, միաժամանակ չբացառելով համագործակցությունը Թեհրանի հետ։

Նախագահ Թրամփի նոր հուշագիրը ենթադրում է Թեհրանի միջուկային զենքի, հրթիռների մշակման կանխում, նավթի արտահանման հեռանկարների զրոյացում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանը նավթի վաճառքից ստացած եկամուտներով իր միջուկային ծրագիրն է զարգացնում և հարևան երկրներում ահաբեկիչներին է ֆինանսավորում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով