Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել. Տիգրան Ավինյանը՝ ավտոբուսի ապակին կոտրած ուղեւորի մասին |aravot.am|

aravot.am: «Խուլիգանական պահվածքի մեկ-երկու դեպք եմ նկատել այս օրերին, կզեկուցե՞ք»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին:

«Ուրբաթ օրը ուղեւորը վթարային մուրճով կոտրել է ապակին, տեղում վարորդը կանխել է, ձեռքից բռնել է, մեր տղաները հասել են դեպքի վայր, կանչել ենք ոստիկանություն, տարել են բաժին ու իմ տեղեկություններով՝ կալանավորել են»,-ասաց «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը:

«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք, որովհետեւ կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է: Եթե մեր սեփականության նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք ունենք, ուրեմն համապատասխան արձագանք պետք է լինի, եւ ես կարծում եմ, որ շատ ադեկվատ եւ ճիշտ արձագանք է եղել: Առհասարակ խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին համբերատարության համար:

Նա կոչ արեց չտրվել սադրանքների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով