Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն․ ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 8-9-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Հրազդան, Վանաձոր, Կապան քաղաքներում, Ոսկեպար, Գեղարոտ, Լեռնանիստ, Սոլակ, Դավիթ Բեկ գյուղերում, Ալագյազ-Ծիլքար և Սիսիան-Տաթև ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով