Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին։

«Սրտանց շնորհավորում եմ Նաուաֆ Սալամին՝ բարեկամական երկիր Լիբանանի վարչապետ նշանակվելու և կառավարության ձևավորման կապակցությամբ։

Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության մեջ։
Հայաստանը պատրաստ է խորացնել Լիբանանի հետ բազմակողմ համագործակցությունը», – նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով