Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու տնային կալանքը երկարացվեց 1 ամսով |news.am|

news.am: Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը երկարացվեց 1 ամսով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը  Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2024 թվականի հոկտեմբերի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն  դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով