Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր, ընդգծել Վալդիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի ձեռք բերած համաձայնությունների կյանքի կոչման կարևորությունը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դիվանագետների օրակարգում է եղել իրավիճակը Սիրիայում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հետ կապված հարցերում:

Նախարարները զրուցել էին նաև հունվարի 31-ին, հիմնական թեման ևս եղել է Սիրիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով