Մոսկվան ակնկալում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում կստանա՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա խոսել է նաև Մոսկվայի արձագանքի մասին՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը։

«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել Ռուսական տան աշխատանքը Բաքվում, կազմակերպությունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով