Մեզ հստակորեն ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին. Իրանի դեսպանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթի մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի իշխանություները մեզ հստակորեն ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական փաստաթղթին:

«Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի երկկոկմ կամ Իրանի Իսլամական Հանրապետության շահերը»,- ասաց նա:

Դեսպանն անդրադարձավ նաև Իրանի և Ռուսաստանի միջև վերջերս ստորագրված փաստաթղթին և առանձնացրեց դրա կետերից մեկը. «Կա մի կետ, որով նշված է, որ այդ փաստաթուղթը որևէ երրորդ երկրի կամ միջազգայնորեն արձանագրված փաստաթղթերի դեմ չէ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով