Բաքվում «Ռուսական տունը» կարող է դադարեցնել աշխատանքը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով՝ «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Россотрудничества-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Ռուսական տունը» մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է այն շտապ վաճառել՝ ասել է Պրիմակովը։ Նրա խոսքով՝ մեկ այլ տարածքի սեփականատերը, որի հետ բանակցություններ են վարել, առայժմ «դադար է վերցրել»։

Հունվարի վերջին BakuTV-ն պնդել է, որ ռուսական հատուկ ծառայությունները աշխատում են Բաքվում «Ռուսական տան» քողի տակ։ Դրանից հետո Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին կանչել են ՌԴ ԱԳՆ և դժգոհություն հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով