Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի օգնություն է ուղարկում Ուկրաինա |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ նախագահի պահուստային ֆոնդից է այդ գումարը հատկացվելու Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի և ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։

Ալիևի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերություններով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով