Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը շատ կառուցողական բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ լավ, շատ կառուցողական բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով, խոսում ենք ռուսների, Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է ամերիկացի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեմ կարտահայտվի՞ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գրավված տարածքների պահպանմանը։

«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացնում։ Կարծում եմ՝ հույս կա, որ դա կգերազանցի բոլոր սպասելիքները: Ես ուզում եմ, որ պատերազմը դադարեցվի»,- հավելել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինայի հարցում հնարավոր պայմանավորվածությունների մասին։

Փետրվարի 4-ին Թրամփը հույս էր հայտնել, որ այդ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն «ոչ շատ հեռու ապագայում»։ «Սա նույնպես բարդ խնդիր է, բայց մենք հարցեր ենք լուծում»,- ասել է նա՝ չներկայացնելով մանրամասները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով