Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է դադարեցված են |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։ Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ուրբաթ օրվանից կոմբինատի աշխատանքը դադարեցված է, և արտադրական գործընթացը կանգնած է. – «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա»։

Հարցին, թե դա ինչպիսի՞ հետևանքների կհանգեցնի, Մարգարյանն արձագանքեց. – «Բնականաբար, դա տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել, որը մեզ ամենաշատն է մտահոգում։

Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. կոմբինատի լրատվականի ղեկավարն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը:

«Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ», – նշեց Մարգարյանը:

Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը նույնպես վերասհաստատեց՝ կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով