Երևանում և մարզերի առանձին շրջաններում փետրվարի 6-ին սպասվում է ձյուն

Երևանում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մարզերում փետրվարի 4-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում 12-15 մ/վ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով