Ի նշան տրանսպորտի նոր սակագների բոյկոտի՝ Երևանում ակցիաները շարունակվում են

 Ի նշան տրանսպորտի նոր սակագների բոյկոտի՝ Երևանում ակցիաները շարունակվում են։

«Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը հայտնել է, որ մետրոյում իրականացրած ակցիայի շրջանակում 1-ամսյա անսահմանափակ քարտի միջոցով շուրջ 600 քաղաքացի անվճար օգտվել է մետրոյից։ Նա նշել է, որ իր քարտի միջոցով քաղաքացիներն անվճար երթևեկել են «մինչև քարտը ապօրինի բլոկավորել են»։

Ակցիա է իրականցնում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա բարձրանում է ավտոբուսներ, հորդորում քաղաքացիներին վճարել 100 դրամ»։

«Չենք վճարելու» ուսանողական նախաձեռնությունը ևս տարբեր երթուղայիններում հորդորում է քաղաքացիներին միանալ բոյկոտին ու չվճարել 150 դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով