Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը`անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին

Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են արգելափակել Թբիլիսի մուտք և ելք երթևեկությունը։ Ցույցերը ընթանում են անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվական գործակալությունը։

Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին փակել «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը, որտեղ էլ ընթանում են ցույցերը։ Սկսվել են ձերբակալություններ, հաղորդում են լրատվամիջոցները։

Հունվարի 31-ին իշխող «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ՝ «միջազգային և ներքին նշանակության ճանապարհները» ավելացնելով ռազմավարական օբյեկտների ցանկում։ Իշխանությունները ասում են, որ «Թբիլիսի մոլ»-ի ճանապարհների փակումը պատժվում է օրենքով՝ ուղղիչ աշխատանքով կամ առավելագույնը մինչև երկու տարի ազատազրկմամբ։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաների 67-րդ օրն է. ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նոր ընտրություններ ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով