Բաքու-Թեհրան հարաբերություններում ընդգծվել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևորությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Հաջիևը հայտնել է այս մասին սոցիալական ցանցերում՝ նշելով, որ հանդիպման ընթացքում, որը շարունակությունն էր Բաքվում տեղի ունեցած քննարկումների, կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով