Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով