Հացի արտադրությունը և իրավումը 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Արմեն Դանիելյանը տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է:

«ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, իրականացվելու է խիստ վերահսկողություն»,- նշել է Արմեն Դանիելյանը:
Քննարկվել են նաև իրացման ցանցերում հացաբուլկեղենի արտադրման առանձնահատկությունները, սահմանված նորմերը, դրանք պահպանելու անհրաժեշտությունը
Ի աջակցություն տնտեսավարողների՝ Տեսչական մարմնի կողմից կմշակվի պարզեցված ուղեցույց հացի մակնշման, փաթեթավորման և սանիտարահիգիենիկ պահանջների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով