Մեկ ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 1 ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ։ Այսօր ծնողների հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ պետք է սիրտ և հոգի դրվի։ Եղել է խիստ աշխատանքային հանդիպում, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար։ Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կհանդիպենք, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած վիճակում։  Նախկինում էլ եղել են հանդիպումներ, բայց ոչ նման մասշտաբով և նման կազմով։ Եթե կարող ենք գոնե մեկ ճակատագիր փրկել, ապա պետք է ավելի մեծ աշխատանք կազմակերպենք»,– ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ ԱԺ-ում են՝ մասնակցելու փակ քննարկմանը։

Ներկա են զինվորական դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նախատեսվում է, որ հարազատները հարցեր են ուղղելու պաշտոնյաներին։ Անհետ կորած զինծառայողների մոտ 8 տասնյակ ծնող ու հարազատ է մասնակցում այս քննարկմանը, նրանցից 16- ը՝ դահլիճում, իսկ մյուսները օթյակից են հետևում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով