Վրաստանի վարչապետը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նպաստ բերելու իր պատրաստակամությունը։

Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։  

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Վրաստանի պատրաստակամությունն՝ իր նպաստը բերելու խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար։ Մենք պատրաստ ենք ձեռնարկել մեր լավագույն ջանքերն այս ասպարեզում նաև հետայսու։ Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ։ Այս առիթից օգտվելով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային ամբողջականությունն, անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում պաշտպանելու համար»,- նշեց Վրաստանի վարչապետը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով