Վրաստանի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Բոճորիշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում է։

Տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վրացի գործընկերոջ միջև: Այնուհետև երկու նախարարները հանդես են եկել մամուլիս ասուլիսով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով