«Վրացական երազանք»-ը դադարեցնում է ԵԽԽՎ-ում աշխատանքը |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի {որհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Այս մասին հայտարարել է կառույցում վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին, փոխանցում է Эхо Кавказа-ն։

Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի, անարդար ու անհիմն են»։ Ծուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ ԵԽԽՎ պահանջը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում ավելի քան 1,120,000 ընտրողների կամքը, որոնք քվեարկել են «Վրացական երազանքի» օգտին։

«Մեր կողմից այս վերապահումն ընդունելը հավասարազոր է մեր ընտրազանգվածին դավաճանելուն։ Մենք՝ Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներս, դադարեցնում ենք մեր աշխատանքը ԵԽԽՎ-ում»,- ասել է Ծուլուկիանին՝ հավելելով, որ դա «Վրացական երազանքի» թիմային որոշումն է։ Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և կվերսկսի աշխատանքը ԵԽԽՎ-ում, «երբ անարդար վերաբերմունքը փոխվի և շանտաժը դադարի»։

ԵԽԽՎ-ն հունվարի 29-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև այս տարվա ապրիլը և վերանայել ընդունված վիճահարույց օրենքները։ Այն հաստատում է վրացական պատվիրակության սահմանափակ լիազորությունները ընթացիկ նստաշրջանի համար, սակայն որոշումը կվերանայվի ապրիլին, եթե նշված պայմանները չկատարվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով