Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում |armenpress.am|

armenpress.am: Կասպից ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան տված Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-ն ընդհատել է թռիչքը և վայրէջք է կատարել ՌԴ Աստրախան քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Интерфакс-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Նշվում է, որ DP992 չվերթն իրականացնող Boeing 737-ը աղետի ազդանշան է ուղարկել ուղեբեռի խցիկում հրդեհի սենսորի գործարկումից հետո: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Աստրախանում։

Ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով