Թբիլիսիի «Լիլո» շուկայում հրդեհ է բռնկվել |factor.am|

factor.am: Թբիլսիի «Լիլո» շուկայում մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհը տարածվել է 5000 քմ տարածքի վրա։

Վրացական «Առաջին ալիքի» հաղորդմամբ՝ իրականացվում  են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքում, որտեղ տեղակայված են պահեստներ, ինչպես նաև հագուստի և խոհանոցային պարագաների խանութներ: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով