Սերբիայի վարչապետը ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը երկրում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է հրաժարականի մասին:

Ակցիաները սկսվել են որպես ուսանողական ցույցեր, այնուհետև ընդգրկել են հասարակության ավելի լայն շերտեր: Ակցիաների մասնակիցները պահանջել են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, երբերկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել:

Ցուցարարները բողոքել են նաև նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության և երկրում կոռուպցիայի դեմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով