Կեղծ է. ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ սոցցանցերում տարածվող լուրի մասին

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։

«Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․

«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել ? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր և գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք չբացել կցված հղումը` ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով:

Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք հետևել բացառապես ՊԵԿ պաշտոնական լրահոսին, հետևյալ աղբյուրներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով