Լրագրողների նկատմամբ բռնության 15 դեպք է արձանագրվել 2024-ին. ԽԱՊԿ զեկույց |factor.am|

factor.am: Եթե 2023 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք էր արձանագրվել, ապա 2024 թվականին թիվը գրեթե եռակի աճել է՝ հասնելով 15-ի։

Ինչպես նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, առաջին կիսամյակում դեպքեր գրեթե չեն եղել, սակայն հունիսի 12-ի բախման ժամանակ ոստիկանական հատուկ միջոցներից տուժել են նաև լրագրողներ.

«Գրեթե բոլոր տարիներին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը փոխկապակցված են եղել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններով։ Բռնությունների մեծ մասը տեղի է ունենում քաղաքական բախումների կամ ակցիաների լուսաբանման ժամանակ»,- մանրամասնեց Մելիքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով