Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա տարեդարձի միջոցառումներին․ Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվելու են մայիսի 9-ին Մոսկվայում։ 

Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է Լենինգրադի ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ 

«Ընթացիկ տարին լինելու է բացառիկ, որովհետև տվյալ միջոցառումը բացում է մի շարք նախաձեռնությունների շղթա, որոնք նվիրված են լինելու Հայրենական Մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները նույնպես կմասնակցեն հանդիսություններին։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով