ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։

ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած սկզբունքները՝ կարևորել է այդ համատեքստում թվայնացման համակարգերի ներդրման, տվյալների պաշտպանության ու հանրային անվտանգության ապահովման ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով