«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդի |tert.am|

tert.am: «Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղիղ եթերում փոխանցել է չորս իսրայելցի զինծառայող պատանդնի:

Չորս կանանց դուրս են բերել Գազայի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։

Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ: Իսրայելը 4 պատանդի դիմաց կազատի 200 պաղեստինցիների։

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով