Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև  եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 23-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում  մարդու իրավունքների կոպիտ խախտումներով  ընթացող հայ գերիների   շինծու դատավարությանը վերաբերող հարցը։  

«Եթե խոսենք հայ֊ադրբեջանական հակամարտության մասին ընդհանրապես, որը երկար տարիներ չի դադարեցվել` չնայած տարբեր փորձերին, ապա այն հանգեցրել է մեծ  խնդիրների, այդ թվում` ահռելի հումանիտար խնդիրների Երևանի և Բաքվի միջև։ Եվ հենց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև  եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունում ասվում է, որ «Կողմերը համաձայնել են գործադրել լրացուցիչ ջանքեր` ուղղված մնացած խնդիրների լուծմանը` ներառյալ հումանիտար հարցերի բլոկը»»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոական ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ եռակողմ պայամանավորվածությունների իրագործումը կնպաստի վստահության,   Երևանի եւ Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով