Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը․ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Նիկոլ Փաշինյանին

Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

«Լավ քննարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր համաշխարհային անվտանգության համար։ Ես խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի  միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը»,- նշել է Ռյուտեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով