Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի սկսելու նախագծի ընդունման որևէ խոչընդոտ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը տրամաբանական է համարում Ազգային ժողովում իշխող մեծամասնության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի հաստատումը՝ չնայած, որ այդ հարցով խմբակցությունը դեռևս որոշում չի կայացրել։

Այս մասին Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության ունեցած դիրքորոշման մասին հարցին։

Խմբակցության ղեկավարը տրամաբանական համարեց, որ նախագիծը հավանության կարժանանա նաև Ազգային ժողովում։

«Գիտեք, որ մեր արտախորհրդարանական գործընկերների նախաձեռնությունը հասել է կառավարություն, վերջինս էլ հաստատել է, դա այն կառավարությունն է հաստատել, որին Ազգային ժողովն է ընտրել․ ուստի տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի այդ նախագիծը։ Խմբակցությունը դեռ որոշում չունի, դրա համար ես որոշման մասին հիմա չեմ խոսում, այլ խոսում եմ տրամաբանության մասին և կարծում եմ, որ, այո, նախագիծը կհաստատվի, և նախագիծը մերժելու համար որևէ խոչընդոտ չենք տեսնում»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։ 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով