Թուրքիայի Բոլուի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է |shantnews.am|

shantnews.am:

Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի, հայտնում է նահանգի գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 76 զոհի, ավելի քան 50 վիրավորի մասին։

«ԴՆԹ-ի թեստերի արդյունքները ստանալուց հետո պարզվել է «Կարտալկայա» լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների թիվը՝ 79 մարդ»,-մեջբերում է Anadolu պետական ​​գործակալությունը դատախազության հայտարարությունը։

Հյուրանոցի հրդեհի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ փոխքաղաքապետը, հրշեջ տնօրենի տեղակալը և հյուրանոցի սեփականատերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով