Խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել, և բանակցությունները շարունակվում են։ 

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման վայրի ու ժամի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։

Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին՝ նշելով․ «Հայաստանի սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ։ Սրանք պետք է վերացվեն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով