Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2- 5մ/վ, հունվարի 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վրկ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`  հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով