Գերմանիայի արտգործնախարարը հեռացել է խորհրդակցությունից, երբ Շոլցը հրաժարվել է Ուկրաինային օգնելուց. Bild |news.am|

news.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետևից, որը լքել է կառավարության նիստը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նիստի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը, գրել է գերմանական Bild պարբերականը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բերբոքի և Շոլցի միջև տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյիօգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Բերբոքը հրապարակայնորեն քննադատել է կանցլերի վետոն։

Տեղեկացվել է, որ Բերբոքը և Պիստորիուսը փաստաթղթերի փաթեթը կազմել են մի քանի ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով