Ֆիդանն ու Ալիևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը:

«Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

Կողմերը վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հայտնել են Ադրբեջանի նախագահի գրասենյակից:

Ֆիդանը հանդիպումներ կունենա նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով