Չնայած պարտավորություններին՝ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու ԼՂ-ի հայերի վերադարձի և սեփականության վերականգնման իրավունքները․ HRW |factor.am|

factor.am: Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը իմաստալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ նրանց սեփականության վերականգնման իրավունքները։ Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում, որն ամփոփում է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը։

«Ադրբեջանը և Հայաստանը շարունակել են բանակցությունները վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ, թեև սահմանի երկայնքով շարունակվող լարվածությունը երբեմն վերածվում էր բախումների: Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը իմաստալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը կամ նրանց սեփականության վերականգնման իրավունքները։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնեց ադրբեջանական վերահսկողությունը տարածքի վրա»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունն ուժեղացրել է ճնշումները ներքին քննադատների դեմ, նույնիսկ այն ժամանակ, երբ նոյեմբերին հյուրընկալեց ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը: Դրանից մի քանի ամիս առաջ, ըստ զեկույցի, իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են տասնյակ անձանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների:

«Նրանք շարունակել են միջամտել խոսքի, միավորումների և հավաքների ազատության իրավունքներին ու կամայականորեն կիրառել օրենքներ, որոնք կաթվածահար են արել քաղաքացիական հասարակությունը: Շարունակվել են նաև խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում»,- ասվում է զեկույցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով