Ալեքսեյ Նավալնիի երեք փաստաբանները դատապարտվեցին «ծայրահեղականության» համար |azatutyun.am|

azatutyun.am: Բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները՝ Իգոր Սերգունինը, Ալեքսեյ Լիպցերը և Վադիմ Կոբզևը այսօր դատապարտվեցին համապատասխանաբար՝ երեքուկես, հինգ և հինգուկես տարվա ազատազրկման։ Ռուսական դատարանը նրանց մեղավոր ճանաչեց «ծայրահեղական խմբավորմանը պատկանելու» համար։

«Սպասելի էր», – դռնփակ դատական նիստից հետո հայտարարեցին Նավալնիի փաստաբանները։

«Այս ամենը շատ տխուր է, բայց մենք կանգ չենք առնելու, առաջ ենք շարժվելու», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեքսեյ Լիպցերի փաստաբան Անդրեյ Օրլովը։

Կրեմլի կոշտ քննադատ ընդդիմադիր Նավալնին մահացել է Արկտիկայի բանտային գաղութում 2024 թվականի փետրվարին՝ կասկածելի հանգամանքներում: Նրա համախոհներն ասում են, որ նա սպանվել է, ամենայն հավանականությամբ, Կրեմլի հրամանով, ինչը Ռուսաստանի իշխանությունները հերքում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով