Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Այս մասին փոխանցում է 1tve.ge-ն։ 

Այցի ընթացքում Բաքվում տեղի կունենա տնտեսական համագործակցության Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կղեկավարեն երկու երկրների վարչապետները։ Նիստին կմասնակցեն Վրաստանի և Ադրբեջանի կառավարության անդամներ։

Բացի այդ, վարչապետ Կոբախիձեն  հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով