Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Բաթումիի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով միջադեպի ականատես, “Мти Ньюс”-ի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիին։

«Մի քանի րոպե առաջ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ռուսական ռեժիմի ոչ լեգիտիմ խորհրդարանի և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ Դմիտրի Սամխարաձեն, Գեորգի Մանվելիձեն և այլք հարձակվել են նույն հյուրանոցում իջևանած մեր ընկեր Գեորգի Գախարիայի վրա։ Գախարիային տեղափոխել են հիվանդանոց»,- Ֆեյսբուքում գրել է Մտիվլիշվիլին, կից լուսանկարներ հրապարակել։

Միջադեպի հավանական պատճառների մասին չի հաղորդվում։

Նշվում է, որ Գախարիան հիվանդանոցում ստացել է բուժօգնություն, ենթարկվել նախնական հետազոտության։

Հիվանդանոցից լրագրողներին տեղեկացրել են, որ քաղաքական գործչի քիթն է կոտրվել, նաև նաև ուղեղի ցնցում է ստացել, սակայն բուժզննում անցնելուց հետո նա ինքնակամ լքել է կլինիկան։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով