Վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած Ամուլսարի հանքի շահագործման, Էլարդ ընկերության հետ քննարկման և Իվանյան-Գրիգորյան ազգակցական կապի մասին infocom.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ։
Պարոն Գրիգորյան, երեկ պարզ դարձավ, որ Յուրա Իվանյանը և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը հորեղբոր որդիներ են։ Որոշ ժամանակ անց տեղեկությունը հաստատեց նաև Քննչական կոմիտեն։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս ամենը։
-Այս հարցը կարող է քննարկման ենթակա լինել։ Այս մասով չեմ կարող ասել, բայց դատավորների պարագայում կապի առկայության դեպքում տարբեր մանրամասներ են հաշվի առնվում, օրինակ՝ մտերմության աստիճանը, երկրի փոքրության մասշտաբները։ Մենք կարող ենք շատ խիստ դնել այդ չափորոշիչները, բայց դրա արդյունքում աշխատանքային պրոցեսը կարող է կոլապսի ենթարկվել, որովհետև Հայաստանում մեկը կարող է բարեկամ լինել, մեկը՝ ընկեր, մյուսը՝ ազգական։
Բերեմ մի օրինակ, եթե ես դառնամ նախագահ, շատ հավանական է աշխատանքային գործընթացը կվստահեմ այն մարդկանց, ովքեր ինձ ծանոթ են, քանի որ ես գիտեմ նրանց մասնագիտական հմտությունները։ Հա, ես կարող եմ պատահական մեկին բերել, ով իմ բարեկամը չլինի, բոլորն ասեն, որ դա լավ է, բայց իրականում նա ոչ պրոֆեսիոնալ լինի։ Այսինքն այս ամենը բալանսավորման խնդիր է։ Եթե ծայրահեղությամբ նայենք, հնարավոր է տուժի աշխատանքյաին գործընթացը, իսկ եթե հակառակ ծայրահեղությամբ նայենք, ապա հնարավոր է ունենանք այն, ինչ ունեինք հանրապետականների ժամանակ, երբ ամբողջ պետությունը 1-2 ընտանիքի ձեռքում էր։
-Ըստ Ձեզ, իշխող խմբակցության անդամները մինչև նրանց նշանակումը տեղյակ եղե՞լ են այդ բարեկամական կապի մասին։
– Անկեղծ ասած ես տեղյակ չեմ եղել, բայց դժվարանում եմ նաև ասել, թե որքանով էր անհրաժեշտ, որ ես տեղյակ լինեի։ Այստեղ կարևոր է, արդյոք քննչական կոմիտեի ղեկավարը և վարչապետը իմացել են, թե ոչ։ Հնարավոր է, որ այդ հանգամանքը ի սկզբանե բացահայտ է եղել։ Հայեցողական պաշտոնների տրամաբանությունը հենց դա է, որ ում ուզես կարող ես նշանակել, որ պահին թերանա՝ կարող ես հանել այդ պաշտոնից։
-Էլարդ ընկերության փորձագետները գրեթե բոլոր ուսումնասիրությունները որակեցին թերի։ Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ աշխատանքը իրականցվել է ոչ անաչառ։
– Ես, դիտել եմ միայն մի փոքր հատվածը, բայց եթե լինեի այդ քննարկմանը, ապա Էլարդ ընկերության ներկայացուցիչներին կհարցնեի՝ «Եթե դուք լինեիք ՇՄԱԳ եզրակության անողը, կարո՞ղ ա ձեզնից ոչ պակաս հեղնինակություն ունեցող կազմակերպություն գար այդ եզրակացությւոնը թերի համարեր»։ Ասածս այն է, որ այդ ամենը շատ մասնագիտական հարց է։ Հազար ու մի բան կարող է պարզվել։ Ասել ու ասում եմ, որ ամենաիդեալական դեպքում ռիսկեր կարող են լինել
Եվ բացի դա ինձ համար դեռ կասկածելի է, թե որքանով էր այս ոճի քննարկումը արդյունավետ, որովհետեև կապի խնդիր կար, թարգմանության նյուանսներ կարող են եղած լինել, ես նույնիսկ չգիտեմ այդ թարգմանիչը մասնագետ էր, թե ոչ։ Ամեն դեպքում, ինչ որոշում էլ կայացվի բոլորի համար միանշանակ չի լինելու, շատ ծանր որոշում է լինելու, անկախ նրանից կորոշվի շահագործել, թե՝ ոչ։ Հուսով եմ, որ որոշումից հետո մենք լուրջ խնդիր չենք ունենա․ շահագործման դեպքում՝ ախտոտվածություն, չշահագործման դեպքում՝ արբիտրաժի տուգանք։
– Այդ քննարկման մի հատվածը դիտելուց հետո՞ էլ Ձեր դիրքորոշումը չի փոխվել։
– Պարզ է, որ եթե հանք ես շահագործում, ապա ռիսկեր կան, ոչ մի ընկերություն 100 տոկոսով չի կարող վստահեցնել, որ վտանգ չի լինի։ Եթե իմանանք, որ Ջերմուկի և Սևանի ջրերին վտանգ է սպառնում և ժամանակ չունենք ռիսկերը գնահատելու, ապա բնական է, որ հանքը չի շահագործվի։
Սակայն պետք է հասկանալ, որ պետության համար անվտանգ չէ նաև, երբ իր ներդրումային դաշտում նման բաներ են կատարվում։ Մի բանում հաստատ վստահ եմ, որ որոշում է կայացվելու շատ հավասարակշռված։ Չեմ ընդունում, երբ անընդհատ ասում են օդն ու ջուրը, ժողովուրդ ջան, բա զիվո՞րը, այդ ներդրումների գումարով մենք որքան ծառ կարող ենք տնկել։ Պետք է հավասարակշիռ որոշում կայացվի։
-Ամսիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ պետք չէ վախենալ արբիտրաժային դատարանից և Լիդիանից, այսօր կշեռքի մի նժարին դրվում է հենց այդ հարցը։ Ինչո՞ւ կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը։
– Ես ասում եմ պետք չի վախենալ շներից, բայց դա չի նշանկում, որ պետք է այնպես անես, որ շունը քեզ կծի։ Ես վստահ եմ, որ վարչապետն այսօր էլ կասի՝ պետք չի վախենալ արբիտրաժից։ Մենք ոչ մի բանից չենք վախենում, մենք ուղղակի ասում ենք, որ պետք է ռիսկերը գնահատել։
– Ձեր կարծիքով այս փուլում գործողույթունները ինչպե՞ս կգնան։
– Ես մասնագիտական գիտելիքներ բավականաչափ չունեմ, դա համար չեմ կարող արժանահավատ կանխատեսում անել, շատերի նման ես էլ սպասողական վիճակում եմ, բայց ի տարբերություն որոշ մարդկանց, ես վստահ եմ, որ այս որշման մեջ լինելու է Հայաստանի հավասարակշռված շահը։ Ես գիտեմ, որ մեր վարչապետը չի տրվելու մանիպուլյացիաների, սպառնալիքների և որոշումը կայացվելու է ելնելով Հայաստանի շահից։