Հարկ է, որ դուք վերանայեք ՇՄԱԳ-ը․ Էլարդի փորձագետ Ռիկարդո Խուրի

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և ELARD ընկերության փորձագետների տեսակոնֆերանսի ընթացքում վարչեպետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց փորձագետ Ռիկարդո Խուրիին առանց պրոֆեսիոնալ բառաշարի ներկայացնել ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը Ամուլասրի հանքի շահագործման դեպքում։

«Երբ որ Դուք ասում եք՝ եթե հավելյալ միջոցներ կիրառվեն պատշաճ, պիտի որ դառնան կառավարելի։ Մենք Ձեր արտահայտած միտքը գնահատելու խնդիր ունեք, թե ինչ է դա նշանակում, և թերևս մեր ողջ պրոբլեմը ծագել է հենց այդտեղից։ Այստեղ ներկաների մեծ մասը մասնագետ չէ, և ես կխնդրեմ՝ ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք՝ պիտի որ դառնան կառավարելի։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանկում է, որ մեր ջրերը կաղտովեն քի՞չ, կաղտոտվեն միջի՞ն, չե՞ն աղտոտվի»,- ասաց նա։

«Որոշակի անորոշությունը պատասխանիս մեջ վերաբերում է այն փաստին, որ գնահատված ազդեցությունները, այսինքն՝ ջրի մեջ մտնող քիմիական նյութերը հենց այդ թերությունների մասն է, որը ՇՄԱԳ-ի մեջ է, բայց եթե այս առաջարկված միջոցառումները ներդրվեն, մենք համարում ենք, որ ազդցությունը հնարավոր կլինի վերահսկել այնքանով, որքանով ջրային ռեսուրսի վրա այլևս նշանակալի ազդեցություն չի լինի թե՛ ստորերկրյա ջրերին, թե՛ գետերին։ Այլ կեպ ասած՝ միջոցներ կարելի է ներառել ,որոնք երաշխավորեն, որ Հայաստանի կառավարության պահանջած ընթացիկ հայկական ստանդարտները բավարարվեն առանց սահմանափակելու ջրային ռեսուրսի օգտագործումը։ Այսինքն՝ անսահմանափակ հնարավոր կլինի այդ ռեսուրսից օգտվել»,- պատասխանեց Ռիկարդո Խուրին և հավելեց, որ եթե բոլոր նախնական քայլերը ապահովվեն, եթե բոլոր միջոցառումները ներդրվեն՝ համապատասխանելով նախագծման շինարարության վերահսկման և արժևորման ստանդարտներին, ապա Հայաստանի պահանջած ստանդարտները ջրային համակարգում կապահովվեն, լինի ստորերկյա, լինի գետի թե լճերի դեպքում։

«Ճի՞շտ կհասկանամ՝ ասելով, որ Դուք ասում եք՝ քանի որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցների պարագայում Դուք վստահ չեք, որ կերաշխավորենք մեր ջրերի համապատասխանությունը ստանդարտներին, այսնիքն՝ մաքրությունը։ Քանի որ Դուք վստահ չեք, Դուք առաջարկում եք լրացուցիչ միջոցներ, որոնք, Ձեր կարծիքով, արդեն կբերեն, կհամապատասխանեցնեն այն վիճակին, որ մենք ունենանք որոշակի վստահություն իհարկե հավելյալ պայմանների պահպանման դեպքում»,- հարցրեց վարչապետ Փաշինյանը։

«Ըստ էության՝ «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերի են, և որպեսզի դրանք ամբողջականացվեն, հարկ է, որ դուք վերանայեք գնահատումը և նոր ՇՄԱԳ-ի առաջակրություններով պատշաճ կերպով մշակեք ձեր մեղմացման միջոցռումները»,- պատասխանեց պարոն Խուրին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով