Ռուսաստանն ամենօրյա սադրանքներով փորձում է մեզ ծնկի բերել. Զուրաբիշվիլի |shantnews.am|

shantnews.am։ «Ամենօրյա սադրանքներով Ռուսաստանը փորձում է մեզ իրեն ենթարկել, նա խաղում է մեր նյարդերի վրա»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում կայացած միջազգային ֆորումի ժամանակ` հավելելով, որ ոչինչ չի կարող փոխել Վրաստանի` Եվրոպա վերադառնալու ցանկությունը:

Այս համատեքստում նա հիշատակել է Ռուսաստանի պատժամիջոցները:
«Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեին փոխել մեր ընտրած ուղին, բայց դրան չհասան: 2008-ի պատերազմով Ռուսաստանի փորձում էր փոխել մեր ռազմավարական, արևմտամետ ուղղվածությունը: Մենք տեսնում ենք, որ այս փորձը չհաջողվեց: Ամենօրյա սադրանքներով Ռուսաստանը փորձում է մեզ ծնկի բերել:

Նա խաղում է մեր նյարդերի վրա և փորձում մեզ դնել այնպիսի շրջանակի մեջ, որոնք մեզ կզրկեն երեք ձեռքբերումներից՝ կայունություն, ժողովրդավարություն և եվրոպական ուղի, սակայն նա դրան չի հասնի: Մեր ձգտումը դեպի Եվրոպա ուժեղ է: Եվրոպան մեր արյան մեջ է», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

«Վրաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր ԵՄ-ի և Չինաստանի հետ, և շուտով կունանա նաև Հնդկաստանի հետ: Վրաստանը ներդրումների կենտրոն դառնալու ներուժ ունի»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով